Օլիմպիադայի բացման արարողության ռեժիսորը պաշտոնանկ է արվել

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ռեժիսորը պաշտոնանկ է արվել՝ հենց միջոցառման նախօրեին։ Պատճառը 23 տարի առաջ նկարահանված երգիծական հաղորդումն է, որտեղ ռեժիսորը մի կատակ էր արել Հոլոքոսթի մասին։ Տեսանյութի տարածումից հետո Կենտարո Կոբայասին ներողություն էր խնդրել՝ ընդունելով, որ իր խոսքերը կարող էին ցավագին լինել շատերի համար։

Սա ամառային Օլիմպիադայի կազմկոմիտեի հետ կապված առաջին սկանդալը չէ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ միջոցառման կոմպոզիտորն էր հեռացել, երբ պարզվել էր, որ դպրոցում նա ծաղրել է հաշմանդամություն ունեցող ընկերներին։ Մինչ այդ պաշտոնանկ էր արվել ստեղծագործական գծով տնօրենը, երբ ճապոնացի արտիստներից մեկին համեմատել էր խոզի հետ, դրանից առաջ էլ՝ կազմկոմիտեի ղեկավարը, ով պնդել էր, թե կանայք նիստերի ժամանակ շատ երկար են խոսում:

Բուն արարողությունը տեղի կունենա վաղը՝ բավական համեստ միջավայրում։ Կորոնավիրուսի պատճառով, միջոցառմանը ներկա կլինի ընդամենը 950 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button