Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն գյուղացիներին պատճառած վնասները, հայտարարել է Թաթոյանը

Loading...

Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն գյուղացիներին պատճառած վնասները, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն ու Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիրը, որի հնարավորությունից բնակիչը զրկված է:

«Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից», — նշել է Թաթոյանը՝ շեշտելով՝ այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված:

«Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման», — հայտարարել է Պաշտպանն՝ ընդգծելով՝ անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button