Արցախում հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, կորոնավիրուսային նոր դեպք չի գրանցվել

Արցախում հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 935 դեպք, կատարվել է 27 հազար 952 թեստավորում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button