Իրանում ցուցարարների և ոստիկանների բախումներում զոհվածների թիվը հասել է 5-ի

Ութերորդ օրն է, ինչ Իրանի մի շարք շրջաններում շարունակվում են խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով ծագած բողոքի ակցիաները։

Հիմնական բողոքի ակցիաները ծավալվել են երկրի հարավում գտնվող Խուզեստան նահանգում։ Իրանական անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ այստեղ իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում զոհվածների թիվը հասել է հինգի։ Եվս երկու հոգի հրազենային վիրավորում է ստացել Լորեստան նահանգի Ալիգուդրազ քաղաքում։ Այս տեղեկությունը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Իրանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ նշելով, որ իշխանությունները «ոչ համարժեք ուժ են կիրառում ցուցարարների դեմ»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button