Ռուսաստանը զրահատեխնիկայի նոր խմբաքանակ է տեղափոխել Տաջիկստան

Աֆղանստանում ծավալված պատերազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ նախօրեին տրանսպորտային օդանավերով Տաջիկստանում գտնվող «Հիսար» ռազմական օդանավակայան է տեղափոխվել ռուսական զրահատեխնիկայի հերթական խմբաքանակը։

«Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի անձնակազմին փոխանցված 17 արդիականացված հետևակի մարտական մեքենաները (БМП-2М) մասնակցելու են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ԶՈւ համատեղ զորավարժություններին», — հաղորդել է Ռուսաստանի բանակի Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Եռակողմ հնգօրյա զորախաղերը մեկնարկելու են օգոստոսի 5-ին Տաջիկստանի Խաթլոնի մարզում գտնվող «Հարբ-Մայդոն» զորավարժարանում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button