Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել կուբացի ուժայինների նկատմամբ

Loading...

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կուբայի անվտանգության ուժերի ղեկավարի և ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի նկատմամբ՝ անցած շաբաթ երկրում սկիզբ առած բողոքի գործողությունների մասնակիցների դեմ կիրառված բռնություններում ունեցած դերակատարության համար։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների թիրախում են հայտնվել Կուբայի Հեղափոխական Զինված ուժերի նախարար գեներալ Ալվարո Լոպես Միերան և Ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը։

«Այս կառույցը, ինչպես նաև գեներալ Միերայի ղեկավարած ստորաբաժանումները առնչություն ունեն մարդու իրավունքների լրջագույն խախտումներին», — պնդում է պաշտոնական Վաշինգտոնը։

Բողոքի ցույցերը Հավանայում և Կուբայի մի շարք այլ խոշոր բնակավայրերում սկիզբ առան նախորդ շաբաթ։ Դրանց մասնակիցները իրենց դժգոհությունն էին արտահայտում երկրում տիրող տնտեսական ճգնաժամի և էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության վարած պայքարի անարդյունավետության առթիվ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button