Տոկիոյում մեկնարկում են Օլիմպիական խաղերը՝ բացման համեստ արարողությամբ

Այսօր մեկնարկում են անցած տարի հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերը` բացման համեստ արարողությամբ, քանի որ քաղաքը շարունակում է պայքարել COVID-19-ի նոր ալիքի հետ:

Կազմակերպիչները մանրամասներ չեն հաղորդում շոուի մասին, բայց հայտարարվել է՝ կորոնավիրուսի հետ կապված խիստ կանոնները նշանակում են, որ 68 հազար տեղ ունեցող Օլիմպիական մարզադաշտում միայն 950 մարդ է լինելու, և միայն 15 առաջնորդ է մասնակցելու:

Երկու շաբաթ առաջ, երբ Տոկիոյում հայտարարվեց նոր արտակարգ դրություն, կազմակերպիչները որոշեցին արգելել հանդիսատեսին մասնակցել միջոցառումներին:

Ճապոնիայի մայրաքաղաքում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 1797 նոր դեպք՝ ամենաշատը հունվարի 15-ից ի վեր: Օլիմպիական խաղերում հավատարմագրված շուրջ 90 մարդ, այդ թվում` որոշ մարզիկներ, թեստի դրական արդյունք ունեն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button