Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով 78 քրգործ է հարուցվել, 83 անձի մեղադրանք է առաջադրվել․ դատախազություն

Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես, ըստ դատախազության, 33 գործ հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, 6-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու կամ երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու, 5-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, 3-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, 2-ը ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով, 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 1-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հարկադրելու կամ հավաքին մասնակցելու, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, 1-ը՝ ծեծի, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, 2-ը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, 1-ը՝ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, 11-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:

Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձանի։

Դատախազությունն ընդգծում է՝ ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, ԲՀԿ և «Վերելք»՝ 1-ական:

«Թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում», – ասված է հաղորդագրությունում:

Բոլոր 8 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատախազի որոշմամբ հետագայում ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Արդեն իսկ 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան։ Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, առանձին գործեր քննվում են մեկ վարույթում, ասված է դատախազության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանն, ով մեղադրվում է իր ղեկաված հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար և մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել էր, օրերս 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button