Լավրով․ «Ռուսաստանի շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել»

«Ռուսաստանի շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել՝ ստիպելով մեր մերձավոր և եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել՝ կամ դու Արևմուտքի հետ ես, կամ էլ Ռուսաստանի», – այսօր Մոսկվայում կայացած քննարկման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ գործողությունները առավել ցայտուն կերպով արտահայտվել են Ուկրաինայում, սակայն զգալի են նաև այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Անդրկովկասում։

«Մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների մերձակայքում՝ ներառյալ Կենտրոնական Ասիայում և Անդկրովկասում», – նշել է Լավրովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button