Ֆիզուլիի շրջանում այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ըստ ԱԻՊԾ-ի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button