ԵԽԽՎ-ը հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ

Loading...

ԵԽԽՎ-ը սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը, ով փաստահավաք առաքելությամբ հաջորդ շաբաթ` հուլիսի 26-28-ը այցելելու է Ադրբեջան:

Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության, եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:

«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին», — հաղորդում է Վեհաժողովը, հավելելով, — «այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:

Թեև նոյեմբերի 9-­ի հայտարարության 7-րդ կետի համաձայն, ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Առայժմ, սակայն, այս ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի արվել: Ավելի վաղ` մայիսից, իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button