Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով երեք զիծառայողների հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button