Իրանը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի նոր լարվածության կապակցությամբ

Իրանը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի նոր լարվածության կապակցությամբ և կոչ անում քայլեր ձեռնարկել`տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին, ըստ ԻՌՆԱ գործակալության, այսօր հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն:

Ցավ հայտնելով, որ վերջին միջադեպերի հետևանքով ադրբեջանական կողմում մեկ զինվոր է զոհվե, հայկական կողմում` երեքը վիրավորվել, Խաթիբզադեն երկու հարևաններին` Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խաղաղ ճանապարհով հարթել սահմանային վեճերը:

Իրանը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն` Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու համար, ասել է Արտգործնախարարության խոսնակը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button