Լուկաշենկոյի վարչակազմը ևս 15 ոչ կառավարական կազմակերպությունների հարկադրել է դադարեցնել գործունեությունը

Բելառուսում Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը ևս 15 ոչ կառավարական կազմակերպությունների հարկադրել է դադարեցնել գործունեությունը: Դրանց թվում են իրավապաշտպան կառույցներ, հաշմանդամներին աջակցող և անգամ` կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ:

Դրանից ընդամենը մեկ օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հաղթանակը անցած տարվա նախագահական ընտրություններում Արևմուտքը չի ընդունում, հայտարարել էր, թե մտադիր է «մաքրել երկիրը ՀԿ-ներից», որոնց նա «բանդիտներ ու օտարերկրյա գործակալներ» է որակել:

Հայտարարությունից մեկ շաբաթ առաջ էլ Բելառուսի Անվտանգության ուժերը խուզարկություններ էին իրականացրել տասնյակ լրագրողների ու իրավապաշտպանների բնակարաններում: Ընդհանուր առմամբ, երկրում փակման վտանգի առջև է կանգնած ավելի քան հինգ տասնյակ կազմակերպություն, այդ թվում` լրատվական դաշտի ամենամեծ և հեղինակավոր կազմակերպությունը` Բելառուսի լրագրողների ասոցիացիան, ինչպես նաև գրողների ընկերակցությունը, որը առաջնորդում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button