Վրաստանը որպես նվիրատվություն ԱՄՆ-ից ստացել է Pfizer-ի երկրորդ խմբաքանակը

Վրաստանը որպես նվիրատվություն Միացյալ Նահանգներից ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը: Կես միլիոն դեղաչափը տեղափոխող օդանավը Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են երկրի վարչապետը, Առողջապահության նախարարն ու ԱՄՆ դեսպանը:

Ամերկա-գերմանական արտադրության պատվաստանյութով սրսկումները կսկսվեն առաջիկա երկուշաբթի` երեք տասնյակից ավելի կլինիկաներում: Վերջին տվյալներով, Վրաստանում պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել առնվազն 392 հազար մարդ, լիովին պատվաստվել են մոտ 137 հազարը, կամ` չափահաս բնակչության մոտ 3 տոկոսը:

Այս առումով Հարավային Կովկասում առաջատարը Ադրբեջանն է, որտեղ պատվաստման ողջ կուրսն անցել է չափահաս բնակչության մոտ 18 տոկոսը, վերջինը` Հայաստանը, որտեղ պատվաստումների ցուցանիշը 1,5 տոկոսի էլ չի հասել:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button