Աֆղանստանի իշխանությունները պատերազմից տուժած երկրի մեծ մասում պարետային ժամ են մտցրել՝ թալիբների հարձակումները կանխելու համար:
Մայիսի 1-ից, երբ միջազգային խաղաղապահ ուժերը` ԱՄՆ ղեկավարությամբ, սկսեցին դուրս բերել ուժերը Աֆղանստանից, զինված խմբավորումը ակտիվացավ, և արդեն իսկ տասնյակ շրջաններ է առել սեփական վերահսկողության ներքո:
Ըստ Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության, այսօրվանից երկրի 34 նահանգներից 31-ում երեկոյան 10-ից մինչև առավոտվա 4-ը պարետային ժամ է մտցվում՝ «բռնությունները զսպելու և թալիբների ներթափանցումը սահմանափակելու նպատակով:
Ավելի վաղ` երեկ, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն համատեղ հայտարարությամբ, հորդորել են թալիբներին դադարեցնել ռազմական հարձակումները և անցնել խաղաղ բանակցությունների: