Պուտին. ՌԴ-ն կատարելագործում է ռազմածովային ուժերը, պատրաստ է ի հայտ բերել ցանկացած հակառակորդի

Ռուսաստանը շարունակաբար և հաջողությամբ կատարելագործում է իր ռազմածովային ուժերը, պատրաստ է ի հայտ բերել ցանկացած հակառակորդի և նրան հասցնել անկասելի հարված, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարն այս մասին խոսել է այսօր` Ռուսաստանի ռազմածովային ուժերի շքերթի մեկնարկին:

«Ռուսաստանը սեղմ ժամկետներում իր արժանի տեղը զբաղեցրեց ծովային հզոր երկրների շարքում` պետրովյան փոքր, համեստ նավակը վերածելով օվկիանոսային գոտու զարգացած ու հզոր նավերի և ատոմային հրթիռներ ունեցող սուզանավերի, ձեռք բերեց ծովային արդյունավետ ավիացիա ու գերձայնային հարվածային համակարգեր, որոնք իրենց նմանը չունեն աշխարհում», — հայտարարել է Պուտինը:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը, որը, արձակվելով Սպիտակ ծովում գտնվող ռազմանավից, հասել էր Բարենցի ծովի մոտ տեղադրված թիրախին` անցնելով ավելի քան 350 կիլոմետր: Ըստ Պուտինի, արդիական այս զենքը կարող է հասնել աշխարհի ցանկացած կետ՝ խուսափելով նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության վահանից։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button