Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է նոր խստացումների օրինագիծը

Loading...

Ֆրանսիայում խորհրդարանի վերին պալատն անցած գիշեր հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի` կառավարության առաջարկին, որը նախատեսում է խստացնել սահմանափակումներն ու պարտադիր դարձնել պատվաստումները բուժաշխատողների համար:

Օրինագիծը, սակայն, ընդունվել է որոշ փոփոխություններով, սենատորները մեղմել են որոշ դրույթներ, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է վերադառնա Ազգային ժողով, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահ Մակրոնի կուսակիցները: Խորհրդարանի Ստորին պալատը կարող է համաձայնել սենատորների փոփոխություններին կամ վերադառնալ փաստաթղթի նախնական` խիստ տարբերակին: Ակնկալվում է, որ այս հարցի շուրջ քննարկումները կսկսվեն այսօր երեկոյան:

Մինչ այդ հազարավոր ֆրանսիացիներ շարունակում են փողոց դուրս գալ նոր խստացումների դեմ: Երեկ մայրաքաղաքում և խոշորագույն մյուս քաղաքներում կազմակերպված ցույցերին, ըստ ոստիկանության, մասնակցել է ավելի քան 160 հազար մարդ, Փարիզում արձանագրվել են ոստիկանության հետ բախումներ:

Նախագահ Մակրոնը խստորեն դատապարտել է ցուցարարների վարքը` մեղադրելով նրանց ցինիզմի, եսասիրության և անպատասխանատու վարքագծի մեջ, պնդելով, որ պատվաստումը համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button