Սիրիայի հյուսիսում երկու թուրք զինվոր է զոհվել, երկուսը` վիրավորվել

Երկու թուրք զինվոր է զոհվել, ևս երկուսը` վիրավորվել Սիրիայի հյուսիսում` Ալ բաբ շրջանում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քուրդ զինյալները հարձակում են գործել թուրքական ռազմական շարասյան վրա, թուրքական կողմը պատասխան կրակ է բացել:

«Մեր պատժիչ գործողություններն ահաբեկիչների դեմ կշարունակվեն», – հայտարարել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը:

Արդեն հինգ տարի է` թուրքական բանակը վերահսկողության տակ է առել հյուսիսային Սիրիայի որոշ շրջաններ` կանխելու այս շրջանում գործող քուրդ զինյալների մուտքը Թուրքիայի տարածք: Այս ընթացքում հարևան երկրում Թուրքիան երեք ռազմական գործողություն է իրականացրել` «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button