Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում հայտնված մաճկալաշենցին արդեն ռուս խաղաղապահների մոտ է, շուտով կվերադառնա գյուղ․ Արցախի ՄԻՊ

Loading...

Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչը, որը կորած անասուններին որոնելիս հայտնվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, արդեն ռուս խաղաղապահների մոտ է և շուտով կվերադառնա գյուղ, «Ազատության»-ը փոխանցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Այսօր, ավելի վաղ, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտներ էր, որ ահազանգ են ստացել Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել էր, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում է անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել էին ռուս խաղաղապահներին, վերջիններիս միջնորդությամբ բանակցություններ էին վարվում անձին վերադարձնելու ուղղությամբ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button