Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս հաղորդում է սահմանի Գեղարքունիքի հատվածում գնդակոծության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Հայաստանի տարածքից ինտենսիվ կրակ է բացվել:

«Հուլիսի 26-ին ժամը 3-ից Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Բասարկեչարի շրջանի տարբեր ուղղություններում տեղակայված մարտական դիրքերից հրազենով և ականանետներով ինտենսիվ գնդակոծության են ենթարկում ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի շրջանի տարածքում», — ասված է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ձեռնարկում են համարժեք պատասխան գործողություններ»:

Կիրակի օրը ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական կողմը կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանային իրավիճակի մասին երեկվանից դեռ որևէ հաղորդագրություն չի տարածել։

Ուրբաթ օրը սահմանի տվյալ հատվածում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն մեկ զինծառայող։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button