Ադրբեջանում ռեստորաններ և առևտրի կենտրոններ մուտքի իրավունք կստանան միայն պատվաստվածները

Loading...

Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանի տարածքում գտնվող ռեստորաններ, հյուրանոցներ և առևտրի կենտրոններ այցելելու իրավունք կստանան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները։ Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը։

«Բոլոր չափահաս քաղաքացիները հասարակական սննդի օբյեկտների, հյուրանոցների և խոշոր առևտրի կենտրոնների ծառայությունից կկարողանան օգտվել միայն COVID անձնագրի առկայության դեպքում», — նշված է Ադրբեջանի կառավարության որոշման մեջ։

«Բացի այդ, մինչև հոկտեմբերի 1-ը պետական կառույցների աշխատակիցների առնվազն 80 տոկոսը պետք է ամբողջությամբ պատվաստված լինի», — այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի բաժնի ղեկավար Շահմար Մովսումովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button