ԱՄՆ շարունակելու է օդային հարվածներ հասցնել «Թալիբան»-ին

«Միացյալ Նահանգների Զինված ուժերը կշարունակեն օդային հարվածներ հասցնել «Թալիբան» շարժման զինյալներին՝ աջակցելով Աֆղանստանի կառավարական ուժերին»։ Քաբուլ կատարած այցի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ ՄըքՔենզին։

«Վերջին օրերին Միացյալ Նահանգները մեծացրել է այն օդային հարվածների քանակը, որոնք իրականացվում են Աֆղանստանի [կառավարական] բանակի ստորաբաժանումներին աջակցելու նպատակով։ Առաջիկա շաբաթներին, եթե «Թալիբան» շարժումը շարունակի իր հարձակումները, մենք էլ կշարունակենք մեծացնել [կառավարական ուժերին] ցուցաբերվող աջակցության ծավալը», – հայտարարում էր ամերիկացի գեներալը՝ չհստակեցնելով՝ արյդո՞ք ամերիկյան օդուժը կշարունակի աջակցություն ցուցաբերել պաշտոնական Քաբուլին օգոստոսի 31-ից ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից վերջնական դուրսբերումից հետո։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button