ԱՄՆ շարունակելու է օդային հարվածներ հասցնել «Թալիբան»-ին

«Միացյալ Նահանգների Զինված ուժերը կշարունակեն օդային հարվածներ հասցնել «Թալիբան» շարժման զինյալներին՝ աջակցելով Աֆղանստանի կառավարական ուժերին»։ Քաբուլ կատարած այցի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ ՄըքՔենզին։

«Վերջին օրերին Միացյալ Նահանգները մեծացրել է այն օդային հարվածների քանակը, որոնք իրականացվում են Աֆղանստանի [կառավարական] բանակի ստորաբաժանումներին աջակցելու նպատակով։ Առաջիկա շաբաթներին, եթե «Թալիբան» շարժումը շարունակի իր հարձակումները, մենք էլ կշարունակենք մեծացնել [կառավարական ուժերին] ցուցաբերվող աջակցության ծավալը», — հայտարարում էր ամերիկացի գեներալը՝ չհստակեցնելով՝ արյդո՞ք ամերիկյան օդուժը կշարունակի աջակցություն ցուցաբերել պաշտոնական Քաբուլին օգոստոսի 31-ից ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից վերջնական դուրսբերումից հետո։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button