Արմեն Սարգսյան. Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է

Loading...

Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` Արմեն Սարգսյանն ասել է, որ բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button