Լիտվան կոչ է անում սաստկացնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները

Loading...

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը՝ անօրինական ներգաղթյալների շուրջ ճգնաժամի հետագա խորացման դեպքում սաստակցնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները։

«Եթե Լիտվայում ներգաղթյալների հետ կապված իրավիճակը շարունակի վատթարանալ, անհրաժեշտ է լինելու Բելառուսի դեմ նոր և շատ ավելի խիստ եվրոպական պատժամիջոցներ սահմանել», — գերմանական «Վելտ» պարբերականի հետ զրույցում նշել է Լիտվայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է Լիտվայի և Բելառուսի սահմանին, «ոչ թե միգրացիոն ճգնաժամ է, այլ հիբրիդային պատերազմ»։ Բելառուսի տարածքից անօրինական ներգաղթյալների հոսքը Լիտվա կտրուկ կերպով մեծացավ հունիսին՝ ԵՄ կողմից Մինսկի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկումից հետո։

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Եվրոպական միության որոշման հրապարակումից հետո հայտարարել էր, որ պաշտոնական Մինսկը կարող է դիտարկել երրորդ երկրները ներկայացնող անօրինական ներգաղթյալների անցումը Լիտվա այլևս չկանխելու տարբերակը։ Որպես հետևանք այս տարեսկզբից Լիտվայի և Բելառուսի սահմանին 2470 անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել, ինչը 30 անգամ ավելին է, քան ողջ 2020 թվականի ընթացքում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button