Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանի տարածքում գտնվող ռեստորաններ, հյուրանոցներ և առևտրի կենտրոններ այցելելու իրավունք կստանան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները։ Այսօր նման որոշում է կայացրել Ադրբեջանի կառավարությունը։
«Բոլոր չափահաս քաղաքացիները հասարակական սննդի օբյեկտների, հյուրանոցների և խոշոր առևտրի կենտրոնների ծառայությունից կկարողանան օգտվել միայն COVID անձնագրի առկայության դեպքում», – նշված է Ադրբեջանի կառավարության որոշման մեջ։
«Բացի այդ, մինչև հոկտեմբերի 1-ը պետական կառույցների աշխատակիցների առնվազն 80 տոկոսը պետք է ամբողջությամբ պատվաստված լինի», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի բաժնի ղեկավար Շահմար Մովսումովը։