Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք այսօր` ժամը 18:59-ին, երկրաշարժ է գրանցվել` օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Նոր Խաչակապ, Արջահովիտ գյուղերում` 2 բալ ուժգնությամբ: