Լուկաշենկոյի պնդմամբ՝ «Ալիևի շնորհիվ հնարավոր եղավ հասնել խաղաղ կարգավորման»

«Հիմնականում հենց Ադրբեջանի և այդ երկրի նախագահի դիրքորոշումների շնորհիվ հնարավոր եղավ կայունացնել իրադրությունը [Լեռնային Ղարաբաղում] և հասնել գոյություն ունեցող հարցերի խաղաղ կարգավորմանը», – այսօր Մինսկում, Ադրբեջանի դեսպան Լատիֆ Ղանդիլովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ «հհարկե, ճանապարհը դեպի խաղաղություն դեռ նոր է մեկնարկել, սակայն թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի ժողովուրդները արժանի են խաղաղ, հանգիստ կյանքի»։

Լուկաշենկոն նաև շնորհակալություն է հայտնել պաշտոնական Բաքվին Բելառուս ադրբեջանական նավթի անխափան մատակարարումների համար։

«Ես շնորհակալ եմ ածխաջրածնային հումքի մատակարարումների համար։ Դուք գովեստի եք արժանի, որ չընկրկեցիք արևմտյան պետությունների ճնշման ներքո։ Դուք կատարում եք ձեր տված խոստումները, գործում եք այնպես, ինչպես պայմանավորվել էինք։ Ժամանակակից աշխարհում նման պահվածքը իրոք թանկ արժե», – դիմելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանին՝ հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button