Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ։ Այս մասին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցեր», – տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը