Վրաստանում մեկնարկել է Pfizer պատվաստանյութի կիրառումը

Այսօր Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հերթական փուլը։ Դրա ընթացքում առաջին անգամ երկրի տարածքում կիրառվում է ամերիկյան արտադրության Pfizer պատվաստանյութը։

Պատվաստանյութի՝ Միացյալ Նահանգների կառավարության կողմից որպես նվեր տրամադրված կես միլիոն դեղաչափը Վրաստան էր առաքվել հուլիսի 24-ին։ Նույն օրը մեկնարկել էր պատվաստումների առցանց գրանցումը։

Ընդամենը մի քանի ժամում Pfizer-ով պատվաստվելու ցանկություն էր հայտնել Վրաստանի ավելի քան 140 հազար բնակիչ։ Առաջիկա շաբաթներին երկրի առողջապահական համակարգի աշխատակիցների մի զգալի մասը զբաղված կլինի հենց ամերիկյան պատվաստանյութի ներարկումներով։

Վրաստանի առողջապահության նախարարության որոշմամբ, Pfizer-ով պատվաստումներով զբաղվելու են երկրի տարածքում գործող 37 հիվանդանոցներ և այնտեղ աշխատող ավելի քան 120 հազար բժշկական բրիգադներ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button