Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ գիշերը ադրբեջանցիները կրակել են սահմանի Գեղարքունիքի հատվածում, առավոտյան՝ Երասխի ուղղությամբ

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ընդգծում է՝ հայկական կողմից տուժածներ չկան։

Նախարարությունն ընդգծում է՝ հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե այսօր հայկական կողմը կրկին կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Կիրակի օրը ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե հայկական կողմը կրակ է բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված մի քանի բնակավայրերի ուղղությամբ։

Ուրբաթ օրը սահմանի տվյալ հատվածում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից վիրավորվել է երեք զինծառայող, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն մեկ զինծառայող։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button