Ջեյհուն Բայրամովի խոսքով` «Հայաստանը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի պնդմամբ` պաշտոնական Երևանը չի արձագանքում խաղաղ համաձայնագրի կնքման՝ Բաքվից հնչող կոչերին։ Այս մասին ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր է գործադրում, ձեռնարկում է խաղաղ համաձայնագրի կնքման համար [անհրաժեշտ] բոլոր քայլերը։ Հայաստանը, ցավոք սրտի, այս հարցում կառուցողական դիրքորոշում չի դրսևորում», – հայտարարում էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովի խոսքով. «Նման վերաբերմունքը հարված է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին։ Իրավիճակը ճիշտ օգտագործելու և միջազգային օրենքները պահպանելու դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել», – հայտարարում էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button