Գերեվարված մաճկալաշենցին ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, հաղորդում է Արցախի օմբուդսմենը

Loading...

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Գեղամ Ստեփանյան երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրել է. — «Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողնելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին», — ընդգծում է Արցախի օմբուդսմենը՝ միջազգային կազմակերպությունների և Արցախի իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրելով միջադեպի վրա:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button