Եվրոպան կատարում է մինչև ամառվա վերջ չափահասների 70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագիրը

Եվրամիւթյունը կատարում է մինչև օգոստոսի վերջ չափահասների առնվազն 70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագիրը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ Եվրամիության չափահաս բնակիչների 70 տոկոսն արդեն ստացել է վակցինայի առաջին դեղաչափն, իսկ 57 տոկոսը ստացել է նաև երկրորդը և ամբողջությամբ է պատվաստվել:

«Մեր թիրախն էր հուլիսի դրությամբ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ տալ չափահասների 70 տոկոսին, մենք հասանք դրան, 57 տոկոսը երկու դեղաչափ է ստացել, այդ ցուցանիշով Եվրոպան աշխարհի առաջատարներից է»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Եվրոպայում պատվաստւմների գործընթացը որոշակի ուշացումով է մեկնարկել և առաջին փուլում AstraZeneca պատվաստանյութի անբավարար մատակարարման հետևանքով դանդաղ է ընթացել, բայց հետագայում՝ շնորհիվ Pfizer-BionTech ընկերության մատակարարումների, վիճակը շտկվել է:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button