Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են

Իրանում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ջրի պակասի և սոցիալական կացության վատթարացման կապակցությամբ: Մայրաքաղաք Թեհրանում ցուցարարները համարձակվել են բացահայտ և հրապարակավ քննադատել իսլամական հանրապետության ղեկավարներին, ինչը չափազանց հազվադեպ երևույթ է Իրանում:

Ալբորզի վարչական շրջանի կենտրոն Քերեջ ավանում զայրացած ցուցարարները վանկարկել են «Մա՛հ բռնապետին» կարգախոսը:

Թեհրանում նախօրեին մարդիկ վանկարկել են «Մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, մենք միասին ենք» և «Քերաջից մինչև Խուզեսթան՝ միասնություն» կարգախոսները: Ցույցերը սկսվել են հուլիսի 15-ին Խուզեսթանի նահանգի տասնյակ ավաններում:

Իրավիճակն Իրանում վատթարացել է երաշտի, կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և ամերիկյան պատժամիջոցների արդյունքում տնտեսական անկման հետևանքով: Երաշտը, որն ամենածանրն է անցած 5 տասնամյակների ընթացքում, լուրջ հարված է հասցրել գյուղատնտեսությանը: Մի քանի տասնյակ ավաններում խափանվել է հոսանքի մատակարարումը:

«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հաղորդագրության համաձայն, Քերաջում մեծ թվով ցուցարարներ վանկարկում են «Ռեզա շահ, Աստված լուսավորի հոգիդ» կարգախոսը: Ռեզա Շահ Փահլավին արդիական Իրանի հիմնադիրն էր:

Ցուցարարները նաև հայհոյում և անիծում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող «Բասիջ» անվամբ ռազմականացված ջոկատների ծառայողներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button