Լևերկուզենի քիմիական գործարանի տարածքում հուժկու պայթյուն է որոտացել

Loading...

Գերմանիայում՝ Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որը չափազանց վտանգավոր կացություն է ստեղծել:

Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից և այլ փակ շինություններից և փակել բոլոր պատուհանները:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել պայթյունի պատճառը և ինչ հետևանքների է այն հանգեցրել, չկան տեղեկություններ նաև տուժածների մասին:

Հարևանությամբ գտնվող Քյոլն քաղաքի ոստիկանները փակել են դեպի Լևերկուզեն տանող մայրուղիները և բոլոր վարորդներին կոչ են արել շրջանցել այդ տարածքը: Ըստ բնակիչների, պայթյունի արձագանքը մեծ հեռավորությունից է լսվել:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button