Կորոնավիրուսի դեմ չպատվաստվող ֆրանսիացիները կարող են ազատվել աշխատանքից

Ֆրանսիայի աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարար Էլիզաբետ Բորնը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց խուսափող աշխատողների պայմանագրերը կարող են սառեցվել և այդ մարդիկ կարող են ազատվել աշխատանքից:

«Մենք սահմանել ենք աշխատանքային պայմանագիրը ժամանակավոր դադարեցնելու կարգ այն դեպքում, եթե աշխատողը չի ներկայացնում սանիտարական անցաթուղթ, որոշումը կարող է չեղարկվել , եթե աշխատողը կներկայացնի փաստաթուղթը»,- հայտարարել է նախարար Բորնը:

Նրա փոխանցմամբ, «իշխանությունները ցանկանում են կիրառել նոր զենքը՝ վակցինան, խուսափելու համար առավել կոշտ միջոցներից, օրինակ, ինքնամեկուսացման ռեժիմից»:

Կառավարությունը ֆրանսիացի աշխատողներին կտրամադրի վճարովի արձակուրդ աշխատանքային ժամերին պատվաստվելու համար:

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցով կառավարության առաջարկած փաթեթին, որն ուղարկվել է Սահմանադրական խորհրդի քննարկմանը:

Ֆրանսիայում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ցույցեր պատվաստումների դեմ, բնակիչների մի խումբ պնդում է, որ պատվաստվելու պահանջը խախտում է մարդկանց սահմանադրական իրավքունքները:

Ֆրանսիայում պատվաստումը դառնում է պարտադիր բուժաշխատողների, ծերանոցներում աշխատողների, հրշեջների, փրկարարների, ինչպես նաև զինվորականների որոշ խմբերի համար:

Պատվաստումներից խուսափողներին կարող են ազատել աշխատանքից, իսկ սահմանված կանոնները խախտողներին կարող են տուգանել մեծ գումարով:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button