Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Հայաստանի դեսպան Եգիպտոսում, Ռուբեն Խարազյանը՝ Թուրքմենստանում

Loading...

Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսում Հայաստանի դեսպան, Ռուբեն Խարազյանը՝ Հայաստանի դեսպան Թուրքմենստանում: Հրամանագրերը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է երեկ՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Փոլադյանը 50 տարեկան է, մասնագիտությամբ արևելագետ է, ավելի ուշ սովորել է Կահիրեի, Վիեննայի, Պեկինի Դիվանագիտական ակադեմիաներում: 2018 թվականից մինչ նոր նշանակումը Հայաստանի դեսպանն էր Իրաքում, ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արտգործնախարարությունում և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում:

Խարազյանը 60 տարեկան է, մասնագիտությամբ արևելագետ է, նաև՝ տնտեսագետ, ավելի ուշ սովորել է Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում: Վերջին երկու տարիներին ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական էր, մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արտգործնախարարությունում և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Նախագահի նույն օրը ստորագրած այլ հրամանագրերով Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Կուբայում, Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը՝ դեսպան նաև Կոլումբիայում և Բոլիվիայում, Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Եգիպտոսում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button