Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները

Ինտերֆաքս լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հանդիպումը:

Ըստ Ինտերֆաքսի, հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Անցած երկուշաբթի օրը Կարապետյանը հեռախոսով զրուցել է Շոյգուի հետ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո վարչության փոխանցմամբ, «զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button