Պարզվում են ՊԲ զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները, հարուցվել է քրգործ․ ՔԿ

Loading...

Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի [Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը] 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ կատարվում է նախաքննություն:

Ըստ հաղորդագրության՝ Գրիգորյանը կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button