Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով վերջնական տվյալներով զոհվել է 98 մարդ

Ֆլորիդայի նահանգի Մայամի-Դեյդ ավանում նույնականացրել են բնակելի շենքի փլուզման վերջին զոհին: Այսպիսով, 12-հարկանի շենքի վթարից զոհվել է 98 մարդ:

1981 թվականին կառուցված բնակելի շենքը մասամբ փլուզվել է հունիսի 24-ին: Հետագայում ավանի իշխանությունները կարգադրել են ամբողջությամբ ապամոնտաժել շենքը:

Ենթադրվում է, որ փլուզման պատճառ է դարձել հարևանությամբ գտնվող լողավազանի ջրի արտահոսքը, որը տարիների ընթացքում քայքայել է շենքի բետոնե ֆունդամենտը:

Բնակիչները տարիներ առաջ են բարձրաձայնել շենքի անբավարար ամրության հանգամանքը: Դեռ վթարից առաջ շենքի կառավարիչները 15 միլիոն դոլար են հատկացրել անհրաժեշտ նորոգում իրականացնելու համար:

Վթարին հաջորդած առաջին օրը փրկարարները փլատակներից դուրս են հանել ողջ մնացած 37 բնակիչների, դրանից հետո ողջ մարդ չի հայտնաբերվել: Հուլիսի 7-ին փրկարարական աշխատանքը դադարեցվել և սկսվել է դիակների որոնումը:

Մայամի-Դեյդի քաղաքապետ Դանիելա Լևին Կավայի փոխանցմամբ, վթարից հետո հաշվառվել է 242 ողջ մարդ, ներառյալ շենքի չփլուզված հատվածի բնակիչները:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button