Երեկ ժամը 22:26 հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի ռազմական գերատեսչությունը իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, նաև ասված է հաղորդագրությունում: