«Ես ցանկանում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել»․ Արմեն Սարգսյանն այցելել է Mitsubishi Heavy Industries ընկերություն

Loading...

«Ես ցանկանում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել», ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան․ նա այցելել է Mitsubishi Heavy Industries ընկերություն հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ։

Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ կողմերն առանձնացրել են գիտության, հատկապես՝ ֆիզիկամաթեմատիկական բնագավառում գործակցությունը, անդրադարձել Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների ու փորձի կիրառման հնարավորություններին։

«Աշխարհը փոխվում է, և կարծում եմ՝ աշխարհի առաջատար ուժը լինելու են տեխնոլոգիաները, գաղափարները, մաթեմատիկան, և հենց այստեղ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը,-ասել է նախագահը՝ շա-ունակելով․- «Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին: Եթե չփոխվենք, ապա կմնանք հետևում»:

Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրենց ընկերությունը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Նա նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ առաջին հանդիպումից հետո Հայաստան ծրագրված այցը չի կայացել համավարակի պատճառով, և մոտ ապագայում նախատեսում են այցելել Հայաստան՝ տեղում առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button