Նախագահ Արմեն Սարգսյանն իր աջակցությունն է հայտնում բանակին

Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Հայաստանի նախագահի գրասենայկի՝ հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հանրապետության նախագահնն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել ապաքինում:

Վստահ լինելով, որ Զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին՝ Արմեն Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button