Ռոստովի դատարանն Արարատ Խաչատրյանին և Դենիս Լոբովին մեղավոր ճանաչեց ռազմական մաքսանենգության գործով

Ռոստովի դատարանն Արարատ Խաչատրյանին և Դենիս Լոբովին մեղավոր ճանաչեց S-300 (C-400) հրթիռային համակարգի մասերը Ուկրաինային անօրինական ճանապարհով վաճառելու գործով։

Դատարանի այսօրվա վճռով Դենիս Լոբովը դատապարտվեց 9,5 տարվա, իսկ Արարատ Խաչատրյանը`10 տարվա ազատազրկման։

Վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել ու դատապարտել են Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքացիների` նրանց մեղադրելով Ուկրաինայի օգտին լրտեսելու, կամ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ։ Նման գործերի դատավարությունների մեծ մասը անցկացվում է Ռոստովում գտնվող ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատարանում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button