Ֆրանսիան տեղյակ է Հայաստանի տարածքում զինված գործողությունների մասին, քաղաքական գործընթացը վերսկսելու կոչ է անում. դեսպան

«Տեղեկացված եմ, որ Հայաստանի տարածքում զինված գործողություններ են», — այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ նշելով՝ «մտքով զոհված զինծառայողների հետ ենք»։

Այս իրադարձություններն առաջացրել են Ֆրանսիայի անհանգստությունը, ասաց դեսպանը՝ շեշտելով՝ սա հրադադարի խախտում է։

Ֆրանսիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսելու կոչ է անում։ Ըստ Լաքոթի՝ կոնտակտներ կան Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև` հասնելու իրավիճակի կայունացմանը։

«Այս պահին մեր հիմնական մտահոգությունը վերաբերում է Հայաստանի սահմաններին», — ասաց դեսպանը։

Մարտական գործողությունները հայ — ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում սկսվել են գիշերը և շարունակվել այսօր առավոտյան: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով երեք զոհի և երեք վիրավորի, ևս մեկ անհետ կորածի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button