ԱՄՆ Ներկայացուցիչների տունն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող օրինագիծ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը քիչ առաջ ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որն արգելափակում է Ամերիկայի ռազմական օգնությունը Ադրբեջանին, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

2022 ֆինանսական տարվա ամերիկյան արտաքին օգնության օրինագծում կատարված փոփոխությունն արձանագրում է՝ Միջազգային ռազմական կրթության ու վարժանքների և Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով նախատեսված միջոցները չեն կարող տրամադրվել Ադրբեջանին:

Պարբերական բնույթ կրող այդ ծրագրերից բացի` յուրաքանչյուր տարվա կտրվածքով հաստատվող բյուջեում, այդուամենայնիվ, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը կարող է ռազմական սարքավորումներ հատկացնել Ադրբեջանին:

Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փաստաթղթի ընդունումը: Օրվա առաջին կեսին, հղում անելով հայ֊ադրբեջանական սահմանի լարվածությանը, կոնգրեսականը Թվիթերում գրել էր. – «Ադրբեջանի հարձակումները մասն են մի ծրագրի, որի նպատակն է յուրացնել Հայաստանի տարածքը և հարվածել ժողովրդավարությանը»:

Անցած գիշեր և չորեքշաբթի առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button