Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խիստ մտահոգիչ է համարել թալիբների հարձակումները քաղաքացիական անձանց վրա։ Նա այդ մասին ասել է Դելիում՝ Հնդկաստանի արտգործնախարարի հետ այսօր կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
«Շատ կարևոր է, որ խաղաղ բանակցություններին լուրջ վերաբերվեն բոլոր կողմերը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանիա Ջայշանկարն ասել է. – «Մենք ցանկանում ենք տեսնել անկախ, ինքնիշխան, ժողովրդավար և կայուն Աֆղանստան, որը խաղաղ կապրի ինքն իր հետ և հարևանների հետ»։
Բլինքենը նաև ասել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 25 միլիոն դոլար կհատկացնի Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։