Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 280-ով, բուժվածներինը՝ 99-ով, մահվան նոր դեպք չի գրանցվել

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 280-ով՝ հասնելով 229 հազար 370-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 99-ով և հասել 219 հազար 379-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 932 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 322 հազար 177-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 597, ևս 1116 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 278 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button